Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ Ան. Եռօրյա դասընթաց` ԱՀԿ աջակցությամբ

ՀՀ Ան. Եռօրյա դասընթաց` ԱՀԿ աջակցությամբ

Վերականգնողական բժշկության ոլորտում մեր երկրի մասնագիտական ներուժը զարգացնելու նպատակով առողջապահության նախարարությունը միջազգային գործընկերների, այդ թվում` Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ եռօրյա դասընթաց է կազմակերպել:

Ոլորտի 26 մասնագետ հնարավորություն ունի տեսական և գործնական նոր հմտություններ ձեռքբերել, ինչպես նաև հաղորդակից դառնալ Samaritan’s Purse և UK-Med արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ) լավագույն մասնագետների փորձին:

Դասընթացը վարող այս մասնագետները Հայաստան էին ժամանել Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած անձանց բուժօգնություն և մեր բուժանձնակազմին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:

Նշենք, որ դասընթացի գործնական մասն իրականացվում է ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում և ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում»:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ